Մայրենիի ֆլեշմոբ

Անուն, ազգանուն

Վիկտորյա Այվազյան

Դպրոց, դասարան

6-7 միջին դպրոց

Էլ․ հասցե
viktorya.a@mskh.am
1․ Գտի՛ր թաքնված բառը․
Կյանք (գրաբարյան ձևերից) + հոդակապ + խոսք (հոմանիշ) + վերջածանց
Կենսաբանություն

2․ Վանկերը միացրո՛ւ և հնարավորին շատ բառեր կազմի՛ր։

Հա, դե, րա, դա, սա, վա, ղա, սե, րուն, յին, սան, տուն, րան, տա, գա, ղան։

Դերասան,սեղան,դեղատուն,դասարան,գարուն,Սահարա,հային:

3․ Բացատրի՛ր դարձվածքները։

Աբրահամի գառ, Ադամի տարի, Նոյի ագռավ, Դանթեի դժոխք, Շահ Աբբասի թոռ։

Աբրահամի գառ — հեզ,հնազանդ
Ադամի տարի — շատ հին
Նոյի ագռավ — մարդ, որ ուշանում է ջուր բերելուց կամ ուշ Է գալիս սպասված տեղը:
Դանթեի դժոխք —
Շահ Աբբասի թոռ — շատ հարուստ
4. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր ավելորդ բառը: Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ա) Ապահով, ապակի, ապերջանիկ, ապառաժ

Բ) Դժոխք, դժնի, դժբախտ, դժվար

Ա. ապերջանիկ, որովհետև այն ածանցավոր է:
Բ.դժվար, որովհետև մնացածը ունեն դժ նախածանցը:

5․ Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Շահ ունենա սիրտը, կնվիրի այս տղան:
Շահ ունենա, սիրտը կնվիրի այս տղան:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

6. Գտի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։
Ով աշխատի, նա կուտի։
Աշխատանքը ոսկի է։
Նմանն զնմանին գտանէ։
Աջով տուր, որ ձախով վերցնես։
Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աշխարհն աշխատավորինն է։
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
Աստված տվողին է տալիս։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր։ — Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:
Ով աշխատի, նա կուտի։ — Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
Աշխատանքը ոսկի է։ — Աշխարհն աշխատավորինն է։
Նմանն զնմանին գտանէ։ — Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։
Աջով տուր, որ ձախով վերցնես։ — Աստված տվողին է տալիս։

7․ Մեկնաբանի՛ր նկարը և վարնագրի՛ր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով