Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

1. Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:
Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:

Մայրենի — մայր + ենի

Ամանեղեն — աման + եղեն

Մաղմիկ — մեղմ + իկ  

Ընթերցարան — ընթերց + արան

Ընկերաբար — ընկեր +  աբար 

Լալկան — լալ +  կան

Թղթե — թղ +  թե

Սրիչ — սր +  իչ

Ծածկոց — ծածկ +  ոց

Իջվածք — իջվ + ածք

Ֆրանսուհի — ֆրանս +  ուհի

Հոսք — հոս + ք
2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝
ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով — պատմիչ,թարգմանիչ,քննիչ,ուսուցիչ,սրբագրիչ,տպագրիչ
պատմել, թարգմանել, քննել, ուսուցանել, սրբագրել, տպագրել
բ. խնամող, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով — ուղտապան,դռնապան,ձիապան,այգեպան,պարտիզպան,ջրաղացպան,կառապան
ուղտ, դուռ, ձի, այգի, պարտեզ, ջրաղաց, կառք,
գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով — ծաղկանոց,դպրոց,սրճարան,հյուրանոց,գործարան,հիվանդանոց,ճաշարան,դարբնոց,մարզպետարան,վարսավիրանոց
ծաղիկ, դպիր, սուրճ, հյուր, գործ, հիվանդ, ճաշ, դարբին, մարզպետ, վարսավիր
3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:
Կամուրջ — կամրջակ, դուռ — դռնակ, ձուկ  -ձկնիկ, աթոռ — աթոռակ, պանիր — պանրիկ, սև — սևուկ, կղզի — կղզյակ, մուկ — մկնիկ, լեզու — լեզվակ, աղջիկ  -աղջնակ, մժեղ — մժեղիկ, թիզ — թզուկ, բուն — բնակ, գառ — գառնուկ, խեղճ — խղջուկ, ձոր — ձորակ, ձի — ձիուկ, գետ — գետակ, մարդ — մարդուկ;

4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:

Սպիտակավուն,դեղնավուն,կարմրավուն,կանաչավուն,կապտավուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով