Դդում

Դդում, բանջարեղեն, որը կլոր է, հարթ, թեթևակի կոշտ, ամենից հաճախ՝ դեղին գույնից մինչև նարնջագույն գունավորմամբ։ Կոշտ կեղևի տակ գտնվում են սերմերը և պտղամիսը։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։Դդումները լայնորեն աճեցվում է և՜ վաճառքի, և՜ սննդի, և՜ գեղագիտության, և՜ բժշկական նպատակներով օգտագործման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով