Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:
Խաշամ — ծառերից թափված աշնան տերև
փեշ — զգեստի քղանցք, գօգ, գիրկ
որոտալ — աղմուկով պայթել
2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
մշուշ — մառախուղ
շղարշ — քող
քամի — հողմ
3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում,
սպիտակ, մոխրագույն,
բ) ի՞նչ ձայներ ես լսում
ամպերի որոտ, քամու