Ամպրոպից հետո

  • Բերանացի սովորի՛ր Համո Սահյանի բանաստեղծությունը:
  • Վերհիշի՛ր, թե ի՞նչ է բանաստեղծությունը, հիշի՛ր ժանրերը, յուրաքանչյուր ժանրից բեր օրինակներ:Բանաստեղծությունը գրական-գեղավեստական ստեղծագործություն է: Բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է, բայց կարող է լինել նաև արձակ:Ամպրոպից հետո բանաստեղծությունը բնության մասին է:
  • Մեկնաբանիր բանաստեղծության հետևյալ տողը՝ «Ամպրոպից հետո
    Բարի է լինում արևն ավելի»:

Հեղինակը ուզում է ասել, որ ամպրոպից հետո արևն ավելի ջերմ է տաքացնում, ավելի պայծառ է:Ամեն վատ բանից հետո ամեն լավ բան ավելի լավն է երևում:

  • Ո՞րն է բանաստեղծության բուն ասելիքը: Բանաստեղծության բուն ասելիքը այն է, որ ամեն վատ բանից հետո ամեն լավ բան ավելի լավն է երևում:
  • Բանաստեղծությունը փորձիր մեկնաբանել ոչ թե բնության երևույների տեսակետից, այլ հասարակական երևույթների: Օրինակ երբ լույսերն անջատում են, հետո միացնում են, ավելի լուսավոր է թվում:

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով