1. Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ-մնացորդ,թափոն,թերմացք,ավելցուկ,թափթփուկ,ավելցուկ

Ոստ-շյուղ,ճյուղ,շիվ

Մառան-նկուղ,շտեմարան,

 Կասկած-տարակույս,տարակուսանք,երկմտություն

  Նախատինք-պարսավանք,հանդիմանություն,կշտամբանք,          անարգանք:

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտիր և ուղղիր դրանց հոմանիշներ գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:

Տարվա վարջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու պառկեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով