Գրիգոր Լուսավորիչ։Քրիստոնեությունը Հայաստանում
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (Խոր վիրապ), որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել և նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:
Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս ազատվելով բանտարկությունից հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում: Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության մասին ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:
Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։
Հարցեր և առաջադրանք
- Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։ Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն 301 թվականին:
- Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։ Տրդատ թագավորը բանտարկում է Գրիգորին, որովհետև Գրիգորը քրիստոնյա է և նրա հայրը սպանել է Տրդատի հորը :
- Որտեղ է բանտարկվում Գրիգորը։ Գրիգորը Խորվիրապի Զնդանում:
- Ինչու՞ է Գրիգորն ազատվում նանտարկությունից։ Տրդատը հիվանդանում է, և նրա քույրը երազ է տեսնում, որ միայն Գրիգորը կարող է նրան բուժի:
- Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ թագավորի շնոհիվ :