Հայոց լեզու — 19 էջ

1.Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել,  ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս էին սլանում , բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ շարժվում էր առաջ:
Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին գործի դրեց:
Օձը շարունակում էր  դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ հարձակվեց օձի վրա և կտուցի բզեզը մոտեցրեց օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով բռնեց օձին և իր առաջին ոտքերի սղոցները գործի դրեց : Օձը ցավից գալարվեց ու առաստաղից ցած ընկավ ։

2. Ստոցներ

Ստոցներ աշխարհում երկնքից կոնֆետ էր թափվում։ Կենդանիները խոսում էին տարբեր լեզուներով։ Ամպերի փոխարեն բամբակներ էին։

3.

Տղան խռովել էր։

Խելացի տղան դաշտում խռովել էր իր ընկերոջից։

Էջ. 20

Նապաստակները գլխի ընկան, որ վախկոտ են և որոշեցին խեղդվել:Հավաքվեցին լճափին: Գորտերը   լսեցին  նապաստակներին ոտքերի թփթփոցը, անմիջապես,  ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը: Այդ ամենը նապաստակները տեսան: Նրանցից մեկը ասաց.

-Ինչո՞ւ խեղդվենք,  մեզնից վախկոտներ էլ կան:

 

2.

1.Երեկո

2.Դեմք

3. Երկարականջ

4.Երկիր

5.Սարսափ

6.Ես

 

21.

1.Աֆրիկայում մեծ  լիճ կա։  Լճում ոչ  ձուկ կա, ո՛չ գորտ կա, ո՛չ էլ խոտեր կան։ Կասեք՝ ինչ կա։ Կապույտ գույնի իսկական թանաք։  Ինչքան ուզում ես՝ վերցրո՛ւ, գրի՛ր, նկարի՛ր, մայրիկն էլ չի ասի. «Այդ գրիչով մի՛ նկարիր, թանաքը շուտ կվերջանա»։

2.Քաղաքները ու գյուղերը քնած էին:

Օրվա ծանր աշխատանքից հոգնած քաղաքները ու գյուղերը քնած էին։

Քաղաքները ու գյուղերը քնած էին օրվա ծանր աշխատանքից հոգնած:

Քաղաքները ու գյուղերը օրվա ծանր աշխատանքից հոգնած քնած էին:

3.

  1. Անհոգ, ազատ ապրել-երկնքի թռչունի պես ապրել
  2. Անտեղի, վտանգավոր քայլ անել — ուղտի պարը  կամուրջին բռնել
  3. Շատ մտածել, նոր անել – տասը չափել, մեկ կտրել
  4. Որևէ անհար բան անել– երկնքից աստղեր իջեցնել
  5. Ինչ ուզում ես արա– ուզում ես ճաքի, ուզում ես տրաքի
  6. Թուլանալ, անզորանալ–ուժից ընկնել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով